Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

Արթուր ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ. Շուտով կունենանք եկեղեցականի սքեմով աղանդավորների մի հսկա բանակ

Արթուր ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ. Շուտով կունենանք եկեղեցականի սքեմով աղանդավորների մի հսկա բանակ
24.05.2013 | 01:37

Մեզանում արդեն հասունացել է քաղաքական և սոցիալական վերափոխումների տրամադրությունը: Սակայն, մեր խորը համոզմամբ, այն պետք է սկսել Մայր Աթոռ Ս. Էջմիածնից, փրկելու համար, նախ, հայ եկեղեցու հեղինակությունը, որը ոտնահարվել է վերջին 14 տարիների ընթացքում: Եվ ապա պետք է վերակենդանացնել եկեղեցու դերն ու նշանակությունը ազգային-մշակութային և հասարակական կյանքում: Նկատի ունենալով վերջին ժամանակներս մամուլում լուսաբանված սուր քննադատական հոդվածները, նվիրված աղանդներին, կփորձեմ ավելի մանրամասն անդրադառնալ այդ թեմային: Ամեն տեղ լոզունգի նման հանդիպում ենք՝ պայքար աղանդավորության դեմ արտահայտությանը: Լինելով Հայ Առաքելական սուրբ եկեղեցու զավակ, մեկ բանում վստահ եմ, որ այս «օրվա հրամայականը», որպես այդպիսին, երբեք էլ չի բխում Մայր Աթոռի ներկայիս ղեկավարի շահերից: Ժողովրդի մոտ այն թյուր կարծիքն է տարածված, որ աղանդները գոյություն ունեն միայն Մայր եկեղեցուց դուրս: Ցավոք, դա այդպես չէ: Խոսենք փաստերով. Մայր Աթոռի քթի տակ վաղուց գործում էր «Հարությունական աղանդը», որն իր առատ բերքն է տվել վերջին տարիներին: Դեռ խորհրդային ժամանակաշրջանից՝ Հայաստանում արմատացել էր «Եղբայրակցական միությունը», որի արմատները, բնականաբար, պետք է փնտրել արտերկրյա գաղտնի ծառայությունների գրասենյակներում: Ինչ-ինչ ճանաապարհներով և Գարեգին Բ-ի հովանավորությամբ, նրանց հաջողվեց շատ խորը արմատներ նետել Առաքելական եկեղեցու ծոցում: Հաջորդը Խարբերդի Աիդայի և, այսպես կոչված, «Կարմիր Ավետարանի» աղանդն էր: Վերը նշված այս եկեղեցու ծոցում առաջացած աղանդները, ժողովրդի կրոնական թերի դաստիարակությունը հաշվի առնելով, կարողացան շատ արագ կերպով սողոսկել հոգևոր կառույցների տարբեր ոլորտներ: Օգտվելով միամիտ հավատացյալների եկեղեցասիրությունից, նրանցից ոմանք, առանց հոգևոր ճեմարան ավարտելու և հոգևոր երկարատև կյանքով ապրելու, այսօրվա կաթողիկոսի թեթև ձեռքով անցան ծառայության՝ «հովվելու» իրենց վստահված հոտը: Ահա այսպիսին է իրականությունը՝ մեր եկեղեցու անմխիթար վիճակը: Վերջին տարիներին, Գարեգին Բ-ի ամենաթողության պատճառով, բազմացել են նախկին ֆիզիկոս, մաթեմատիկոս, դերասան, ռեժիսոր, ռոք-երաժիշտ, վարսավիր, յոգ և կրիշնայական հոգևորականները, որոնք, գործազրկության պատճառով արջի ծառայություն մատուցելով իրենց տերերին, մի կտոր հաց վաստակելու մոլուցքով, տենդագին եռանդով մխրճվել են հոգևոր ոլորտ: Փարիսեցիների նման կարևորություն տալով արտաքին ատրիբուտներին և լուրջ հոգևորականի տպավորություն թողնելու նպատակով, այդ աղանդավորներն օգտագործում են իրենց ողջ դերասանական կարողությունները՝ եկեղեցու սուրբ սեղանը վերածելով թատերական ներկայացման:

Այս ամենից պետք է շուտափույթ ազատվել, այլապես շուտով կունենանք եկեղեցու ծոցում, եկեղեցականի սքեմով աղանդավորների մի հսկա բանակ, հոգևոր և ազգային արժեքների անկում, հայ եկեղեցու իսպառ ոչնչացում և հոգևոր ստրկություն:

Դիտվել է՝ 6834

Մեկնաբանություններ